16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծաղիկ Ռուբոն ապրելու տեսակ է. Հրապարակ

«Մի անշնորք հարց. Ձեր «Ծաղիկ» անունը որտեղի՞ց է առաջացել, հարցրինք ԲՀԿ պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանին:

«Որ իմ գրքերն ուսումնասիրած լինեիք, կիմանայիք, բոլոր բանաստեղծություններս փոխաբերական իմաստով ծաղիկի միջոցով եմ արտահայտում»:

Իսկ կարո՞ղ է նախորդ կյանքում ծաղիկ եք եղել: «Չէ պարզապես դա ավելի թեթև է և խորիմաստ»: Իսկ ավելի ճիշտ չէր լինի այդ խորիմաստությունը արտահայտել ծառի միջոցով:

«Չէ ես երբեք «Ծաղիկ Ռուբո» անվանումից չեմ փախել, երբեք չեմ ընդունել , որ այն մականուն է, շատ-շատ իմ ընկերները ինձ այդ տեսակի մեջ են նայում: Ծաղիկ Ռուբոն դա ապրելու տեսակ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ