Սենսացիոն բացահայտում. Հարդագողի ճանապարհը 2 անգամ ավելի թեթեւ է կշռում, քան հայտնի է
Ամերիկյան աստղագիտական միության 221-րդ նիստին Էլիս Դիսոնը Կալիֆորնիայի համալսարանից հայտնել է իր աշխատանքի բավականին անսպասելի արդյունքները: Նրա հաշվումները ցույց են տալիս, որ Հարդագողի ճանապարհը կշռում է 2 անգամ ավելի թեթեւ, քան նախկինում էր համարվում:
Որոշել, թե որքան է կշռում ամբողջական գալակտիկան, անհավանականորեն բարդ է, քանի որ ոչ միայն անհրաժեշտ է գումարել այն բոլոր աստղերը, որոնք մտնում են նրա մեջ, այլ նաեւ անտեսանելի սեւ նյութը, որի վրա, ինչպես համարվում է, զանգվածի մեծ մասն է գտնվում: Սովորաբար ուսումնասիրողներն իրենց հաշվարկներում սկսում են կենտրոնից շուրջ 45 հազար լուսնային տարվա հեռավորության վրա գալակտիկաների պտտման արագությունից, իսկ այնուհետեւ արդյունքները համեմատում են սեւ նյութի գտնման վայրի տեսական պատկերացումների հետ:
Հենց այդ նույն կերպ Մարկ Ռիդի ղեկավարության տակ գտվող թիմը` Քեմբրիջի Հարվարդ-Սմիթսոնով աստղաֆիզիկայի կենտրոնից, 2009-ին ստացել էր իրենց արդյունքները: Ըստ նրանց հաշվարկների` Հարդագողի ճանապարհի զանգվածը մի քանի տրիլիոն անգամ գերազանցում է Արեգակի զանգվածին: Սակայն նույնիսկ հոդվածի հեղինակներն էին խոստովանել, որ նման գնահատականները մոտավոր են եւ հաշվարկներում շատ բաներ անորոշ են մնում: