12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունը պարգևատրեց

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրը, ամփոփեց ավանդական դարձած ”Գ. Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը” թեմայով մրցույթի արդյունքները և պարգևատրեց մասնակիցներին։  

Մրցույթին մասնակցել և թեմայի շուրջ իրենց հոդվածները ներկայացրել էին երկու տասնյակից ավելի ուսանող-երիտասարդներ։ Թեպետ այս տարի առաջին և երկրորդ տեղերի հավակնող մրցանակակիրներ չկային, այնուամենայնիվ, եղան երեք երրորդ տեղի մրցանակակիրներ՝ Մեսրոպ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան, Էդգար Էլբակյան, ովքեր արժանացան դրամական պարգևների (յուրաքանչյուրին՝ 60000-ական դրամ) և  պատվոգրերի։ Մյուս բոլոր մասնակիցներին հանձնվեցին խրախուսական պարգևներ՝ Գ. Նժդեհի մասին ֆիլմ, գրքեր և շնորհակալագրեր:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ