12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մուկուչյանն այլեւս կուռ համոզմունք ունի /վիդեո/

‘’Որեւէ հակասության մասին խոսք լինել չի կարող: Նիստի ընթացքում ներկայացված դատողությունները բացառապես ԸՕ կամայական մեկնաբանության  արդյունք էին’’:

Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ նիստի ընթացաքում գրավի ինստիտուտի հետ կապված դիտարկումները ԸՕ սահմանած գրավի գաղափարի հետ ընդհանրապես կապ չունեն , քանի որ մի դեպքում գործ ունենք մասնավոր իրավունքի , մյուս դեպքում`հանրային իրավունքի հետ:

‘’Սրանք իրավագիտության պարզագույն ու տարրական ճշմարտություններ են’’,-նկատեց նա: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրագրավի ինստիտուտը նախկինում էլ գործել է Հայաստանում` նախ ստորագրահավաքի, ապա գրավի տեսքով: Սկզբունքը գործում է նաեւ տարբեր երկրներում:

‘’Եթե մինչ այս, գոնե 0.1 տոկոս որպես մասնագետ  կարող է կասկածում էի, որ կարելի է քննարկումներ անել այս ինստիտուտների ընդհանրապես վերացման վերաբերյալ, հիմա ունեմ կուռ համոզմունք, որ նշված դրույթները խիստ անհրաժեշտ են ԸՕ-ում: Թե գրավը, թե  ընտրողների ստորագրությունները հավաքելը, իրավական հնարավորությւոններ են, ինչը թույլ է տալիս ընտրապայքարը զերծ պահել պատահական թեկնածուներից եւ մարդկանցից, որոնք գալիս են սոսկ սեփական անձը կարեւորելու համար’’:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ