22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու. էպոսագետի տիեզերական որոշումը

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու, քանի որ տիեզերքում կանխորոշված է էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հաղթանակը: Վերջինս այդ մասին այսօր հայտնեց ասուլիսում: Դիտարկմանը, թե միգուցե Աստված իր որոշումը փոխի մինչև նախագահական ընտրությունները, Սեդրակյանը վստահորեն կրկնեց. ՛՛ Նման բան չի լինի՛՛:

Լրագրողները հետաքրրքվեցին նաև, թե ինչպես է իր քարոզարշավն անցկացնելու նախագահի թեկնածուն: Վերջինս տեղեկացրեց, որ ինքն այցելելու է մարզեր, որտեղ հանդիպելու է միայն իր թիմակիցների հետ:

՛՛Մասսայական հանդիպումներ չեն լինի, քարոզարավը կառուցելու եմ ԶԼՄ-ների օգնությամբ՛՛,-ասաց Սեդրակյանը: Նա քարոզարշավի շեշտը դնելու է մայրաքաղաքային և մարզային լրատվամիջոցների, հեռուստաեթերի վրա:  ՛՛Փետրվարի սառնամանիքին դրսում մարդկանց հանելը ու ինչ-ինչ վեհ գաղափարներ բացատրելը ճիշտ չի լինի՛՛,-նկատեց նա: 

Հարցին՝ ինչու է Սեդրակյանն իրեն զրկում գյուղացու, քաղաքացու ձեռքն անձամբ սեղմելու հաճույքից, Սեդրակյանը, հեգնեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին.՛՛Ձեռք սեղմելու մեջ կան առաջատար մարդիկ, չի կարելի նրանց զբաղմունքը կրկնել, այդ թեկնածուն նույնիսկ որոշել է տներ այցելել՛՛:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ