11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են մոտ 911 մահացածի տվյալներ

 

 

 

ՀՀ ոստիկանության կողմից այսօր հերթական անգամ ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 14252 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 11599-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու եւ իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2653-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 14.01.2013 թ. դրությամբ 1328 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 911 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով եւ ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաեւ այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 եւ ավելի քաղաքացիներ:

Ոստիկանության Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 9753 հասցեներ, որոնցից 781-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:

Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու եւ իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության եւ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

Ռեգիստրում տվյալների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները շարունակելու են հրապարակվել ՀՀ ոստիկանության կայքէջում:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ