07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փորձում են նենգափոխել տեղի ունեցածը. Ավագյանը՝ կատարվածի մասին

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկվա դեպքերին:

«Ամենայն հարգանք ԱԱԾ և ոստիկանության ծառայողներին՝ երեկվա իրենց հատուկ գործողության համար։ Զարմանալի է, որ հայտնվել են որոշ մարդիկ, որ փորձում են նենգափոխել տեղի ունեցածը։ Շնորհակալության փոխարեն էլ հավատում-չեմ հավատում ոճի մեջ ներկայացումներ են բեմադրում։ Ձեր հավատալ-չհավատալուն, պիտակումներին ու մառազմատիկ մտավարժանքներին ոչ ոք չի էլ նայում։ Անպայման պետք է մի բան պայթե՞ր, մի վնաս հասցվե՞ր, ձեր պրոֆիլի նկարները սևով փոխեի՞ք, որ…
Մինչ դուք վարկածներ եք առաջ տանում ու փորձում զոռ տալ երևակայությանը, ԱԱԾ և ոստիկանության անդամներն իրենց գործն են կատարում։
Ազգային անվտանգությունը մեզ համար պետք է բարձր լինի բոլոր տեսակ շահերից ու գաղափարախոսությունից։ Շնորհակալություն, տղերք, բոլորիս, այդ թվում չարախոսների անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ