08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փոխոստիկանապետը գրին քարտով անվերադարձ գնացել է. Հայկական ժամանակ

«Ոստիկանությունում դժվարանում են հավատալ, որ ոստիկանության Երևանի վարչության պետի օպերգծով արդեն նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն այլևս չի վերադառնա ՀՀ։ Համակարգում կարծում են, որ 1 տարուց նա, այդուամենայնիվ, հետ կգա։

«Հժ»–ն անցյալ շաբաթ օրը գրել Էր, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել և արտագաղթել Է ԱՄՆ։ Նույն օրը «shamshyan.com»–ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում Էր. «Ես չունեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ և միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»։

Իրականում «Հժ»–ն մեկ օր սխալվել Էր մեկնելու ժամկետի հետ կապված ու հիմա էլ պնդում է, որ Արթուր Մեհրաբյանը գրին քարտով մեկնել Է ԱՄՆ։ Հակառակ պարագայում Երևանի նախկին փոխոստիկանապետին հրավիրում ենք խմբագրություն «սելֆի» անելու կամ առաջիկա օրերին սպասում ենք նոր տեսանյութի, ասենք Հանրապետության հրապարակից կամ իր հարազատ Արաբկիր համայնքից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ