05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշոտյանը խոստանում է պատժել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով  արգելված է:

Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ վերահսկողություն՝ օրենքի խախտման յուրաքանչյուր փորձի կանխարգելման  նպատակով, իսկ արձանագրված փաստերի դեպքում՝ պատասխանատվությունը, ինչպես շեշտել է Ա. Աշոտյանը, ընկնում է ուսումնական հաստատության ղեկավարության վրա և այս դեպքում  կկիրառվեն  օրենքով սահմանված կարգապահական տույժեր:

Նախարարը միաժամանակ  նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  սահմանել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ին  կայանալիք  հանրաքվեի կազմակերպման նպատակով քարոզչություն կատարողներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը՝ Երևանի և մարզերի համար և քարոզչական գործունեություն թույլատրելի է իրականացնել բացառապես այդ ցանկի շրջանակում:

Նշված ցանկին կարելի է ծանոթանալ  ԿԸՀ պաշտոնական կայքում / elections.am/ :

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ