15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը կոչ է անում` իրեն խաղից չհանել

՛՛Իմ ու իմ թիմակիցների անցած ճանապարհն է մեր առավելությունը, իմաստային առումով ևս մենք առավելություն ունենք՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս ընտրությունները մրցակցային տեսանկյունից  բարդ է համարում, որովհետև վստահ է, որ  դժվար է իր հետ մրցել:  ՛՛Բայց ես չեմ համարում, որ մյուսները քաղաքական պայքարին մասնակցելու իրավունք չունեն՛՛,-նշեց նա:

Մեկնաբանելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե լինելու է Րաֆֆիի և Սերժ Սարգսյանի Հայաստանների պայքար՝ Հայրիկյանը կոչ արեց իրեն խաղից չհանել:

՛՛Եթե դու քաղաքական գործիչ ես, ոչ քաղաքականության մեջ կարիերա փնտրող գործիչ, քեզ համար կարևորը պետք է լինեն ծրագրերը, ես առաջնորդվել եմ ծրագրերով, բայց այսօր խոսելով՝ ով է հիմնական մրցակիցը խնդրի մասին, հիշեցնում եմ՝ հիմնական թեկնածուներ համարվող Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Սերժ Սարգսյանը ժամանակին եղել են իմ դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում՛՛,-ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ ինքը նրանց ընկերներ է համարում:

Նա վստահությամբ նշեց, որ բոլոր թեկնածուների համար միակ ճիշտ քայլը կլինի  իր շուրջը համախմբվելը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ