22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շուշանի կորուստն անմարդկային կերպով ու անարդարացի խաղարկեցին

2012-ը կորուստներով ու ձեռքբերումներով հարուստ տարի էր երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար: Նրանից հեռացավ հայրը:

”Ամենածանր իրադարձությունն էր, ամենածանր կորուստը: Ի դեմս հայրիկիս կորցրել եմ իմ ուսուցչին, մեծ բարեկամին, ավագ ընկերոջս եւ շատ դժվար է ինձ համար Նոր Տարին սկսել առանց իրեն”,-անկեղծանում է Henaran.am-ի ամանորյա շարքի հաջորդ հերոսը`Շուշան Պետրոսյանը:

Այնպես ստացվեց, որ Շուշան Պետրոսյանի հոր կորուստը համընկավ Ազգային Ժողովում նրա առաջին քայլերի հետ: Այս հանգամանքն, ինչպես նշում է պատգամավորը, շատ հաճախ անհասկանալի ու անմարդկային կերպով խաղարկվեց.”Անարդարացիորեն անհասկանալի էր ընկալվում լրագրողների կողմից իմ ինքնամփոփ, անտրամադիր վիճակը, ուզում էին խաղարկել, նույնիսկ անհաջող ֆոտոներ դրվեցին, որը շատ անարդարացի, նույնիսկ, անմարդկային էր…”:

2012-ի ձեռքբերումը Շուշան Պետրոսյանի համար ԱԺ պատգամավոր դառնալն էր: “Մարդիկ կարեւորում են բոլորովին այլ չափանիշներով պատգամավոր դառնալը, իսկ ինձ համար, իմ չափանիշներով սա եւս մի ոլորտ է, մի շատ ուժեղ, շատ ռադիկալ հարց լուծող տարածք, որը ես հնարավորինս պետք է ծառայեցնեմ ժողովրդին”,-ասում է Շուշան Պետրոսյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` ով էր իր համար ”տարվա մարդը”.  ‘’Տարվա մարդը հայ զինվորն է` սահմանին կանգնած: Այ, հենց հիմա այս եղանակին ասենք, Օմարի, Մռովի գագաթին կանգնած հայ զինվորը’’:

Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում, ինչպես ինքն է ասում, շատ անակնկալների վկան եղավ.’’Այդ ատելությունը, թշնամանքը, որ իրականում թվում է, թե կա գործընկերների միջեւ` կախված կուսակցական պատկանելությունից, իրականում էդպես չէ: Այստեղ իրականում նաեւ սրտացավ մարդիկ են հավաքված, որոնք գիտեն Հայքի արժեքը, հայի պատիվն ու արժանապատվությունը: Ես ուրախ եմ, որ իմ կողքին կան նման մարդիկ եւ, որ ես հնարավորություն ունեմ աշխատելու նրանց հետ, որոնք այս երկրի նվիրյալն են’’:

Շուշան Պետրոսյանն ուզում է, որ ընթերցողը հետեւություն անի այս խոսքերից, որովհետեւ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է: Իսկ երգչուհի պատգամվորի ցանկությունն անկեղծ է` խաղաղ երկինք, հնարավորինս շատ աշխատատեղ եւ լավատեսություն.’’Չի կարելի անընդհատ մերժել, քարկոծել, փոխարենը պետք է աշխատել: Դրա համար մաղթում եմ առողջություն, առողջություն, առողջություն եւ աշխատանք’’:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ