10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությա՞ն հորդորով ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը թեկնածուներ չեն առաջադրել

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական դաշտն ամայացրել են այն ուժերը, ովքեր մշտապես խոսում էին ժողովրդի անունից, հայտարարում, թե ժողովուրդը պահանջում է թեկնածու առաջադրել, իսկ վերջում սարկազմի հասնող հիմնավորումներով կամ առհասարակ դրանց բացակայությամբ հայտարարում, որ ցանկություն չունեն մասնակցել նախագահական ընտրություններին:

՛՛ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ամփոփելով տարին հայտարարել է, որ ՛՛իշխանություններն ամայացրել են քաղաքական դաշտը և ամենևին պատահական չէր, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցում նախագահական ընտրություններին՛՛: Ինչո՞վ է իշխանությունը ամայացրել քաղաքական դաշտը: Դա ամենակարևոր հարցն է, ինչի պատասխանը սպասվում էր, որ ՀԱԿ ներկայացուցիչը կտա: Միգուցե Պարոն Մանուկյանն ուզում է ասել, որ իշխանության հորդորով ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը թեկնածուները չեն առաջադրել: Այդ դեպքում ստացվում է, որ Ա. Մանուկյանն այդ ուժերի հասցեին լուրջ մեղադրանք է հնչեցնում: Միգուցե իշխանություննե՞րն են Տեր-Պետրոսյանին հիշեցրել իր տարիքի մասին և Ա. Մանուկյանը հենց դա նկատի ունի: Իրականում քաղաքական դաշտը ամայացրել են այն ուժերը, ովքեր մշտապես խոսում էին ժողովրդի անունից, հայտարարում, թե ժողովուրդը պահանջում է թեկնածու առաջադրել, իսկ վերջում սարկազմի հասնող հիմնավորումներով կամ առհասարակ դրանց բացակայությամբ հայտարարում, որ ցանկություն չունեն մասնակցել նախագահական ընտրություններին՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ