05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Նախագահի 6 թեկնածուներից մեկի ծննդյան օրը փետրվարի 18-ն է

Փետրվարի 18-ին  կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 6 թեկնածու: Դեկտեմբերի 28-ին առաջադրվել են “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Ավելի վաղ ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Մհեր Հայրապետյանը, Էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, նկատենք, որ Արամ Հարությունյանը ժամանակին ԱԻՄ փոխնախագահն էր: Մի ուշագրավ փաստ էլ. Արամ Հարությունյանը ծնվել է փետրվարի 18-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ