12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մհեր Սեդրակյանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթ է ընդունվել

ԱԺ Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ եւ ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը:

 Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ‘’Ժառանգության’’ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանձնաժողովը դիմումը վարույթ է ընդունել եւ այն կքննարկի արդեն գալիք տարում:

Ավելի վաղ նշվում էր, որ արձակուրդով պայմանավորված, հանձնաժողովը դմումը վարույթ ընդունելու հարցը կքննարկի հունվարի   հունվարի 17-ին՝ առաջին իսկ նիստում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրագրողը  կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ