12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Աբրահամի համար դժվար կլինի ապրել Հայաստանում

՛՛Դեռ երեք տարի կմենամարտեմ, հետո նոր ձեռնոցները վայր դնելու մասին կմտածեմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա նշեց, որ երազանք ունի մի օր էլ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և այդ երազանքն անպայման կիրագործի: Սակայն Արթուրի համար շատ դժվար կլինի ապրել Հայաստանում, քանի որ  իր աշխատանքը և “ամեն ինչ” Գերմանիայում է:

Աբրահամը պատմեց, որ իր հաջորդ երազանքն է մենամարտել այն բռնցքամարտիկի հետ, ում հետ հաջողություն չի ունեցել մենամարտելիս:

Աշխարհի չեմպիոնը Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկ է համարում ազատ ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական մեդալակիր Արսեն  Ջուլֆալակյանին: Իսկ տարվա լավագույն բռնցքամարտիկ է համարում Կլիչկո եղբայրներից կրտսերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ