05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Այլ կլիներ, եթե Ծառուկյանն առաջադրվեր

Հայաստանի քաղաքական դաշտում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ մրցելու ունակ  լուրջ թեկնածուներ չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` նախագահական ընտրությունների արդյունքների ընդունումը բոլոր խաղացողների կողմից միանգամայն հավանական է: Սակայն պատկերն այլ կլիներ, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեր առաջադրվել նախագահական ընտրություններում: 

”Նախագահական ընտրություններին մասնակցելուց  Ծառուկյանի հրաժարվելը բավական փոխել է պատկերը: Ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ կանխորոշված են”,-նկատեց Իսկանդարյանը:

Վերջինս նշեց նաև, որ ՀԱԿ-ի ներսում բրգաձև կառուցվածքի պատճառով բոլոր որոշումներն ընդունում է մեկ մարդ: ”ՀԱԿ առաջնորդը կամ կառաջադրի իր թեկնածությունը, կամ կառաջադրի Կոնգրեսի մեկ ուրիշ անդամի թեկնածությունը”,-ասաց Իսկանդարյանն ու հավելեց, որ այդ մեկը կարող է լինել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ