Վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանը.սթրեսից նա խմել է /լրացված/
Ավտովթարի է ենթարկվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջադեպը տեղի է ունեցել Երեւան-Գավառ ճանապարհին՝բարեբախտար նախարարն ու նրա վարորդը վնասվածքներ չեն ստացել, մեքենան ջարդվել է:
Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը: Ըստ նույն աղբյուրի, նախօրեին հրավիրած տարեվերջյան ասուլիսից անմիջապես հետո Արմեն Աշոտյանը շտապել է է Գավառ՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի հիմնադիր, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանբի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացմանը: Ճանապահին էլ տեղի է ունեցել վթարը:
Վթարից հետո Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. “Իմ հարգելի եւ սիրելի ընկերներ: Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք: Անեկեղծ շնորահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության եւ անկեղծության համար:
Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:
Խորին երախտապարությամբ`
Ձեր Արմեն:
Հ.Գ. Անկեղծ ասած ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար”: