08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կրթական հաջողությունները` 2012-ին

”Եթե ընդհանուր առմամբ փորձենք բնութագրել 2012 թվականը, ապա պետք է ասեմ, որ ընթացիկ տարին թեպետ դժվար, բայց և արդյունավետ տարի էր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳն Արմեն Աշոտյանը: 

Նախարարն առանձնացրեց այս տարվա ընթացքում արձանագրած հաջողությունները: Առաջընթացների մեջ նա նշեց շախմատ առարկայի մուտքը դպրոցներ, ուսումնական հաստատություններում համացանցի ներդնումը:

Աշոտյանը հիշեց նաև Հայաստանի աշակերտական օլիմպիադայի վեց առարկաներից ստացած 16 մեդալները, որն ապացուցում է Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը: Մեկ այլ ձեռքբերում է 2012-2015 թթ. Բոլոնիայի քարտուղարությունը հենց Հայաստանին հանձնելը:

ԿԳ նախարարի համար մեծագույն ձեռքբերում է նաև այս տարվա ընդունելության քննությունները: ”Եթե նախկինում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կոռուպցիան մեծ տեղ էր ունենում, ապա այս անգամ դա բացառված էր: Մենք հաջողացրել ենք նվազեցնել դրամահավաքը դպրոցներում, հատկապես՝ Երևանի դպրոցներում: Սեպտեմբերից առ այսօր գրանցել ենք ահազանգերի նվազում”,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ