19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարքուկանոններ, իրավունքներ, նաեւ մեղմ պատիժ

Հոգեբան Արմեն Բեջանյանի խոսքով,  երեխաների մոտ 0-5 տարեկանը հարմարվելու ընթացքն : Այս ժամանակահատվածում պետք է ավելի ուշադիր լինել երեխայի նկատմամբ: Երեք տարեկանում երեխայի մոտ սկսվում է ինչուների շրջանը: Այստեղ շատ կարեւոր է, որ ծնողները, մեծահասկաները չխաբեն երեխաներին:

 “Հետագայում,իմանալով ճշմարտությունը, երեխան կորցնում է կապը ծնողի հետ: Օրինակ`որտեղի՞ց է առաջացել երեխան.պետք պատասխանել,որ նա իր մոր եւ հոր սիրո արդյունքն է: Միմյանց հետ փոխադարձ կապը սկսվում է ընտանիքում: Մեծերի փոքրերի հետ վարվելու կանոնները նա սովորում է իր ընտանիքում”,-ասաց Ա. Բեջանյանը: Հոգեբանը կարեւորեց մանկապարտեզ հաճախելը, քանի որ վարքականնոները աստիճանաբար պետք է սովորի: Երեխան նաեւ բակ պիտի իջնի, շփվի հասակակիցների հետ: Ինչ վերաբերում է պատժելուն, ապա դա պետք է այնպես անել, որ երեխան չնսեմացվի, հասկանա որ իրավունքների հետ պարտականություններ ունի:

Նրա խոսքով անհրաժեշտ է ունենալ գաղափարախոսություն երեխային դաստիարակելու գործում: Դրանում իրենց անելիքը ունեն  զանգվածային լրատվամիջոցները:

“Պետք է իմանանք,թե ի՞նչ ենք քարոզում: Անիրազեկությունը մեծ դեր է խաղում: Ծնողի համար հեշտ է միացնել հեռուստացույցը եւ գնալ իր գործերին,սակայն թե ինչ կդիտի երեխան,դա է կարեւոր: Համակարգչից օգտվելու համար եւս պետք է լինի սահմանափակում: Պետք չէ երեխային ասել,որ ծխելը սխալ է,սակայն դա անել ծխախոտը բերանը”,-ասաց Բեջանյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ