20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը միակն է. Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեց շնորհավորանքով: Պատգամավորը  շնորհավորեց լրագրողներին, որ աշխարհի վերջը չի եկել եւ կյանքը շարունակվում է: Նա ցանկություն հայտնեց, որ բոլոր անհանգստությունները պսակվեն հաճելի ու գեղեցիկ անակնկալներով: Ըստ լավատես Կարինե Աճեմյանի` տարին  ՀՀԿ-ի համար շատ բուռն էր, հագեցած եւ դինամիկ, նաեւ շատ կարեւոր:

Մասնավորապես, Աժ ընտրությունների արդյունքում  ՀՀԿ-ն ամրապնդեց իր դիրքերը, կուսկացությունը  դարձավ ԵԺԿ դիտորդ անդամ, ինչը պատգամավորի խոսքով նշանակում է, որ ՀՀԿ-ն  կարող է իր սկզբունքներն առաջ քաշել միջազգային հարթակներում:

 Ինչ վերաբերում է  ՀՀԿ համագումարին, ապա նրա կարծիքով,  Սերժ Սարգսյանի ելույթը բովանդակային առումով համապարփակ էր, իսկ ելույթում ներառված մեսիջները վերաբերում էին թե արտաքին քաղաքական, թե սոցիալ-տնտեսական ոլորտներին: “Մեր թեկնածուն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ամենաուժեղն ու ամենավստահն է”,-ասաց նա:

 Խոսելով մրցակցության մասին, պատգամավորն կարծիք հայտնեց, որ Հրանտ Բագրատյանը դեռ միայն հայտարարել է առաջադրման մասին: “Նա այն քաղաքական գործիչն է, ով, կարծում եմ, մթնոլորտ կստեղծի: Մրցակցությունը առողջ եւ նախընտրելի է, որ մրցակիցներ լինեն”,-նշեց Աճեմյանը:  Պատգամավորը միասնական թեկնածուի հավանականություն չի տեսնում, քանի որ ՀԱԿ-ը պետք է համախմբված լինի: Պատգամավորի տեղեկություններով, ՀԱԿ-ի ներսում խժդժություններ կան, ինչը ենթադրել է տալիս մտածելու, որ  ՀԱԿ-ը չի սատարի Հրանտ Բագրատյանին:

Ի տարբերություն այլ թեկնածուների, հանրապետական Կարինե ԱՃեմյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը այն անձն է, ով իսկապես լուրջ մոտեցավ նախագահական ընտրություններին: Իսկ ԲՀԿ-ի ընտրողների ձայների մեծ մասը կանցնի ՀՀԿ-ին, համոզված է Աճեմյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ