20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

“Աշխարհի վերջ”-ի կանխատեսումն ամեն ինչ խառնել է իրար. եւս 2 օր պետք է սպասել /վիդեո/

2012-ի դեկտեմբերի 21-ին “կանխատեսված” աշխարհի վերջը գիտական տեսանկյունից չի սպասվում: Այդ մասին ասել է ՌԴ մեզոամերիկյան ուսումնա-գիտական կենտրոնի տնօրեն Գալինա Երշովան: Նրա խոսքով` այսօր աշխարհի վերջին սպասելու կարիք չկա: Պարզապես կվերջանա մայաների օրացույցի եւս մեկ փուլ եւ կսկսվի նորը: 

“Մայաները երբեք աշխարհի վերջ չեն կանխատեսել: Նրանք օրացույցային հաշվարկ ունեին, որը փուլերը` 13-ով բազմապատկելու սկզբունքի վրա էր հիմնված` 13 օր, 13 շաբաթ, 13 ամիս, 13 տարի: Եվ ահա հիմա ավարտվում է 400 տարվա հերթական փուլը` 13-րդ անգամ”,-ասել է Երշովան:

Նա նաեւ հավելել է, որ “օրացույցի ճիշտ հաշվարկով խոսքը դեկտեմբերի 23-ի եւ ոչ թե 21-ի մասին է, իսկ 21.12.2012 ամսաթիվը հավանաբար լրագրողները հորինել են գեղեցկության համար”,-Երշովայի խոսքերն է մեջբերում “Интерфакс”-ը:

Նշենք, որ մայաներն ապրել են Մեքսիկայում: Այնպես որ այդ երկիրն այս փաստն ակտիվորեն օգտագործում է զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: “Աշխարհի վերջ“-ի շրջանակներում այնտեղ ծրագրված է անցկացնել մի շարք միջոցառումներ` մայաների ավանդույթներով: Մեքսիկայի միայն 5 նահանգներում, որտեղ գտնվում են մայաների քաղաքակրթությանը վերաբերող տեսարժան վայրերը, գալիք տարում սպասվում են ավելի քան 52 մլն զբոսաշրջիկներ: 

Եվ չնայած շատ քչերն են իսկապես հավատում “աշխարհի վերջ“-ի գաղափարին, սակայն այն լավ խթան դարձավ երկրի տնտեսության համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ