02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ի նիստը երկար տեւեց. /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ինչպես միշտ վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այն տեւեց  մոտ 2,5  ժամ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անցած շաբաթ կայացած ՀՀԿ 14-րդ համագումարում պատվիրակներին բաժանվել էր նախագահի նախընտրական ծրագրի նախագիծը, որի շուրջ էլ  ներկայացվել էին առաջարկներ: Դրանք շատ էին եւ մեկ առ մեկ  քննարկվեցին նիստում:

Միաժամանակ նախագահը անդրադարձավ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր աշխատանքային այցին: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջեւ կատարված միջադեպին, ապա դա չի քննարկվել:

“Մհեր Արշակյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, որը ապաքաղաքական մարմին է, եւ հարցը կքննարկվի: Իսկ ՀՀԿ-ն իր դիրքորշումն արդեն արտահայտել է”,-ասաց Շարմազանովը: Վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլոր լրատվամիջոցներին ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ աշխատելու համար: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ եկող տարի համագործակցությունը էլ ավելի արդյունավետ կլինի:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ