06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ժողովուրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ». Իրավունք

Օրերս ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրն էր: Թերթը նշում է, որ Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլեւ մեծ գրող ու հրապարակախոս, թեպետ իր գրած եւ հրատարակած գրքերի մասին խոսում էր իրեն բնորոշ համեստությամբ.

«Ժողովուրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ: Ուղղակի ապրել եմ այնպիսի մարդկանց հետ, որ վիրավորական է, երբ նրանց քիչ են հիշում: Չէ որ նրանք մեծ դեր են խաղացել: Օրինակ, Հրաչյա Ներսիսյանը, ինչպես կարող էի չգրել նրա մասին, ինչպես կարող էի չգրել Ֆրունզիկի մասին, որը ստիպում էր բոլորին ծիծաղել եւ գրեցի` ինչպես կարողացա: Իմ կարծիքով վատ չեմ գրել: Մնացածը, ինչ գրել եմ, ինքնաբերաբար է ստացվել: Իհարկե, ես գրող չեմ, ուղղակի սիրտս թրի նման խփում է ասելով` դե գրի այս խոսքը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ