17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրանտ Դինքի սպանության գործով 25 թուրք պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ հարուցված քրգործի քննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել է 25 պաշտոնյայի նկատմամբ՝ վերջիններիս դատելու պահանջով, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուի կազմած մեղադրական եզրակացությունն արդեն ուղարկվել  է Ստամբուլի գլխավոր դատախազություն:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 20-25 տարվա ազատազրկում է պահանջվել Էնգին Դինչի, Ռեշեթ Ալթայի և Ահմեթ Իլհան Գյուլերի համար: Էնգին Դինչը եղել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետը, իսկ ներկայումս զբաղեցնում է հետախուզական վարչության պետի պաշտոնը: Ռեշեթ Ալթայը տվյալ ժամանակաշրջանում Տրապիզոնի նահանգային ոստիկանության պետն է եղել, իսկ  Ահմեթ Իլհան Գյուլերը՝ Ստամբուլի նահանգային ոստիկանության հետախուզության վարչության պետը: Վերջիններս մեղադրվում են «կանխամտածված սպանությանն օժանդակելու» մեջ՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի:

Նույն մեղադրական եզրակացությամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիմքով, այսինքն  «կանխամտածված սպանության» մեղադրանքով, ցմահ ազատազրկման պահանջ է ներկայացվել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի և  C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի նկատմամբ:

Իսկ Ստամբուլի նահանգի նախկին ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահին ու հետախուզության նախկին պետ Սաբրի Ուզունին ներկայացվել է «պաշտոնեական դիրքի չարաշահման» մեղադրանք:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում գտնվող «Ակոս» թերթի խմբագրության դիմաց՝ 2007 թվականի հունվարի 19-ին: Նրա սպանության գործով դատը Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 9 տարի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ