02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի հայաշատ վայրերին՝ այսուհետ փող

Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը այսօր՝ դեկտեմբերի 19-ին ամփոփելով “Օգնիր եղբորդ” նախաձեռնության աշխատանքներն ասաց, որ տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպոււթյուններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ռուբլի եւ շուրջ 31 մլն դրամի մթերք: Նշենք, որ նախաձեռնության նպատակն էր օգնել սիրիահայերին: Միաժամանակ, սիրիահայ երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի  հանդեսներ եւ նրանց կտրվեն նվերներ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ ծրագիրը շարունակվում է: Սակայն որոշ շեշտադրումներ փոխվել են: Հալեպ ինքնաթիռով օգնություն հասցնելը խնդիրներ էր առաջացնում: Մասնավորապես դժվար էր հայաշատ շրջաններ տանել, քանի որ ճանապարհները փակ էին: Հիմա, ըստ Հովհաննիսյանի, նպատակահարմար են գտնում, այս փուլում օգնել գումարով, այսիքն հայ բնակիչներին փող կտան:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ