20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրագրողները պահանջում են կարգի հրավիրել Մհեր Սեդրակյանին ու Սամվել Ալեքսանյանին

Մի խումբ լրագրողներ Ֆեյսբուք սոցիալական ցանցում խումբ են ստեղծել և նամակ են հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ ”ոչ հարգալից արտահայտություններ” թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) և Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):

”Հանուն Հարգելի Պարոն Աբրահամյան,

Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել “Ա1+” լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. “Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ” (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):

Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` “քուր ջան, ազիզ ջան” եւ այլն:

Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից”,-ասված է նամակում:

Ավելացնենք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաև ԱԺ էթիկայի հանձնաժողով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ