08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար. քաղաքագետ

“Ուզբեկստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն նպաստավոր կարող է լինել Հայաստանի համար”,- այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

“Ղարաբաղյան հակամարտության հարցում Ուզբեկստանն ունի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում: Հայաստանի հետ գտնվելով նույն ռազմաքաղաքական դաշինքում` Ուզբեկստանը առավել սերտ համագործակցել է Ադրբեջանի հետ եւ մշտապես դեմ է արտահայտվել ՀԱՊԿ-ի ծրագրերին”,-մեկնաբանում է քաղաքագետը եւ հավելում, որ անվտանգության առումով Հայաստանը կորցնելու ոչինչ չունի:

Ուզբեկստանի դուրս գալու որոշումն ընդունվել է այսօր` դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում: Դեռեւս այս տարվա հունիսին ՀԱՊԿ-ի քարտուղարությունն Ուզբեկստանից ստացել էր համապատասխան նոտա: Ավելի վաղ` 1999թին, Ուզբեկստանն արդեն մեկ անգամ դուրս էր եկել ՀԱՊԿ-ից, սակայն 2006-ին վերականգնել է իր անդամակցությունը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ