08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Խորհուրդներ ամանորյա տհաճ անակնկալներից խուսափելու համար

Ամանորի գնումները կատարելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել պահպանման ժամկետներին, 2 օրից ավել կերակուրները չպահել սառնարանում, չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Վերջինս խորհուրդ է տալիս տոնական օրերին առողջական խնդիրներից խուսափելու համար հետևել ոչ միայն սննդի անվտանգությանը, այլև նրան, թե ինչ են ուտում: Օրինակ` լավ կլինի մի փոքր զերծ մնալ սպիտակուցային սննդամթերքներից, այն չհամակցել ճարպի հետ, օգտագործել դառը խմիչքներ:

 Բաբայանը նշեց նաև, որ աղցանները պետք է պատրաստել քիչ քանակությամբ, իսկ  թթվասեր կամ մայոնեզ ավելացնել միայն մատուցելուց առաջ: ”Սունկը չօգտագործել ալկոհոլի հետ, քանի որ դա առաջացնում է թունավորում, ալկոհոլային խմիչքների հետ չօգտագործել էներգետիկ խմիչքներ, ճարպոտ սննդամթերքը չօգտագործել չարազեղենի հետ”,-ընդգծեց Բաբայանը` խնդրելով բոլորին ուշադրություն դարձնել այս խորհուրդներին` ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ