08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Մուսկուլդ ցույց տուր”, ապարանցի Լյովա /վիդեո/

“Ովքեր էլ լինեն մեր մրցակիցները, մեր ռազմավարությունը, մարտավարությունը չի փոխվում”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելը որևէ բան փոխե՞լ է ՀՀԿ ռազմավարությունում: 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը ձեռնպահ մնաց այդ թեմայից խոսելուց: Ըստ նրա, ԲՀԿ-ն արդեն հայտարարությունն արել է եւ ավելացնելու բան չունի: Հետաքրքիր է` ինչու էր պատգամավորը եկել ասուլիսի, եթե պետք է “բացակա” ստանար:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Լյովա Խաչատրյանը դարձյալ նույն ֆորմատով հանդիպման էր լրագրողների հետ: Միայն թե այն ժամանակ պատգամավորը բավական համարձակ տոնայնությամբ էր աչքի ընկնում՝ խոսելով “ՀՀԿ-ի  գոյություն չունեցող մուսկուլներից”,  ժողովրդի դարդերից, “ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի ժողովրդի վիճակով մտահոգված լինելու մասին եւ իրենց հզորությունից …”:

Թե ինչպես մի քանի օրում ապարանցի Լյովայի “մուսկուլները իջան”՝ առաջարկում ենք դիտել ներկայացվող տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ