08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Պատերազմի հավանականությունը մեծ չէ. Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով Ղարաբաղում պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք պատերազմի՝ ադրբեջանական կողմի սպառազինումը, ռազմատենչ հայտարարությունները մի պահ կարող են հանգեցնել պատերազմի, չնայած նրան, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմի վերսկում: Դաշնակացական գործիչը վստահ է նաեւ, որ Թուրքիան պատերազմ չի սկսի Հայաստանի դեմ, ինչին նպաստում է նաեւ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա ՀՅԴ-ն կարծում է, որ ոչ թե ճանաչման հարցը պետք է նպատակ դարձնե,այլ լ մինչեւ հարյուրամյակ պետք է նույն կեցվածքը դրսեւորել  հատուցման հարցին:

“Ցեղասպանությունն անժամկետ հանցագործություն է: Թուրքիան 2015 թվականին խուճապի է մատնվելու: Ինչ-որ բաներ փորձելու են անել, սակայն դա ավելի շատ ցույց է տալիս իրենց տկարությունն այս հարցում: Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի հասարակության վրա, պետք է  այդ ուղղությամբ աշխատանքներ տանենք”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ