Կրեմլում Արա Աբրահամյանին չեն հասկանում. Ժողովուրդ

«Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով ևս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին:
«Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի մասնավոր անձանցից և հանրային դեմքերից ոչ ոք չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Վլադիմիր Պուտինի «դաբրոն» Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու համար, որովհետև նա (ՌԴ նախագահը) երբեք նման հարցեր չի քննարկում՚: Վերջինս չգիտի նաև, թե Ա. Աբրահամյանն ինչու է իր խոսքում Պուտինին հղում կատարել.
«Ես չգիտեմ, թե Աբրահամյանը ինչպես կարող է բացատրել այն փաստը, որ իր խոսքում Պուտինին ուղղված նման հղումներ են հնչեցրել: Համոզված եմ, որ Աբրահամյանն ինքը ևս չի կարող բացատրել»,- ասաց Կոլերովը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում