15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆլորա Մարտիրոսյանին թո՞ւրք բժիշկ է վիրահատել

Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց երգչուհու քրոջ որդին` Մանուկ Սահակյանը: “Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, դա մի քիչ երկար պրոցես է”,-ասաց նա՝ ավելացնելով, որ դատական գործընթացի մասին խոսք լինել չի կարող:

Մանուկ Սահակյանը հերքեց նաեւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունը, թե երգչուհուն ազգությամբ թուրք բժիշկ է վիրահատել: Այս համատեքստում շահարկվում է երգչուհու Հայոց ցեղասպանությունը դատապարտող համաշխարհային աստղերի հետ համատեղ ակցիայի մասին: Ֆլորա Մարտիրոսյանին հայ բժիշկ է վիրահատել: Երգչուհու կիսատ մնացած ծրագրերի շարունակելիության մասին առայժմ հարազատները չեն խոսում: 

Ինչ վերաբերում է օրերս Համացանցում հայտնված Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի տեսահոլովակին, հարազատները որակումներ չեն ուզում տալ, բայց գտնում են, որ պետք է դա հանվի Համացանցից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ