04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳ նախարարը Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեին:

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարին: Ողջունելով հյուրին՝  նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: Արտգործնախարարը հավելեց, որ 2011թ. մարտ եւ մայիս ամիսներին իրար հաջորդած երկու երկրների նախագահների պաշտոնական փոխայցելությունները, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումները, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը մեծապես նպաստել են համագործակցության զարգացմանը:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Ռոսիեն նշեց, որ իր երկիրը մեծապես կարեւորում է փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի հետ, որը եւ իր այցի հիմնական նպատակն է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցության, Հայաստանում Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության գործունեության, առեւտրատնտեսական սերտ համագործակցության զարգացման ուղիների շուրջ:

Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մի շարք հարցեր, որի շրջանակներում նախարար Նալբանդյանը իր հյուրին հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները եւ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ