11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է սպասվում ՀՀԿ համագումարին

Դեկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ՀՀԿ 15-րդ համագումարը` օրակարգային մեկ հարցով: Այն է` նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումը:

Ինչպես  Henaran.am – ին փոխանցեց  ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, համագումարին ներկա կլինեն ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմում գտնվող վեց կուսակցությունների ներկայացուցիչները, հրավեր է ուղարկվել նաեւ ՀՅԴ-ին:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժերին` ՀԱԿ-ին եւ “Ժառանգությանը” ՀՀԿ-ն իր համագումարին չի հրավիրել.‘’Հրավիրել ենք այն կուսակցություններին, որոնց հավատացած ենք, որ կմասնակցեն կամ մենք մեր մասնակցությունը բերել ենք իրենց համագումարին: Տարիների փորձ կա այդ առումով’’:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանն ասաց.”Դեռեւս տեղեկատվություն չունեմ, կարծում եմ կքննարկվի նաեւ այդ հարցը”: Հրավերներ են ուղարկվել նաեւ ՀՀԿ գործընկեր կուսակցություններին` “Եդինայա Ռոսիային”, Չինաստանի կոմկուսին եւ ԵԺԿ-ին, ինչպես նաեւ Հայաստանում օտարերկրյա դեսպաններին:  

Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, ՀՀԿ համագումարին կմասնակցեն 1800-ից ավելի պատվիրակներ: Համագումարի ժամանակ ելույթ կունենա ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Ելույթը նախագահական ընտրություններում մեր ծրագրային ուղեցույցը  կլինի: Համագումարի փաթեթներում կա նախագիծ ընտրություններին մասնակցելու մեր ծրագրի վերաբերյալ, որը համագումարին շրջանառության մեջ կդրվի եւ հետագայում կքննարկվի տարածքային կառույցներում, եթե առաջարկություններ կլինեն, կներառվեն, եւ մենք կունենանք նախագահական ընտրությունների համար լուրջ ծրագիր”,- մեզ հետ զրույցում եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հ.Գ. Henaran.am – ի ունեցած տեղեկություններով, այնուամենայնիվ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը ՀՀԿ համագումարին մասնակցության հրավեր չի ուղարկվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ