27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է ակնկալել Զուրաբյանն այս ամենը ասելու համար /վիդեո/

‘’Միգուցե իրենց նախատեսած սցենարով էսպես պիտի լիներ, ես չգիտեմ: Ես մի անգամ նույնիսկ հիշում եմ, որ մեր միտինգի ժամանակ Լեւոն Զուրաբյանը հանկարծ ինձ համար անսպասելի հայտարարեց` երեկ Մատենադարանի մոտ հուժկու միտինգ արեց ‘’Բարգավաճ Հայաստան’’-ը եւ նրա լիդեր  պարոն Ծառուկյանն ասաց` ընտրախախտողներին ներում-բեկում չի լինելու:

Ինձ համար այդ ոճն ընդհանրապես անընդունելի է, սեփական մասսայիդ ասում ես, ապավինվում ես ինչ-որ մեկի վրա, որը պիտի այդ հարցը լուծի: Այդ տեսանկյունից լրիվ պրավալ է , բայց մարդիկ ի՞նչ են ակնկալել էս ամեն ինչն ասելու համար, ես դժվարանում եմ ասել’’,-այսօր հայտարարել է ՀԱԿ նախկին անդամ, “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը` պատասխանելով Henaran.am –ի այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ –ի երեկվա որոշումը փաստեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն անհեռանկար էր:

Սուրեն Աբրահամյանը մեկնաբանեց նաեւ իր նախկին հայտարարությունը` ՀԱԿ- մասին կամ լավը կամ` ոչինչ, ինչպես նաեւ անդրադարձավ նրան, թե ինչից սկսվեցին ՀԱԿ-ի եւ “Հանրապետության” տարաձայնությունները: Մանրամասները` կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ