20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Հանրապետություն՛՛ -ը կսատարի Սերժ Սարգսյանին, եթե

՛՛Հանրապետություն՛՛ կուսակցությունը դեկտեմբերի 21-ին կայանալիք համագումարում վերջնականապես կհստակեցնի նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափն ու կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Նրա խոսքով, նախագահի  փոփոխությունն իրենց համար ինքնանպատակ չէ: ՛՛Եթե ավելի լավը չի լինելու, ուղղակի զուտ փոխելու խնդրին նման արկածախնդրությունը բացառվում է, եթե ինքներս չենք կարողանում ավելի լավով փոխել եւ ուրախանում ենք, որ  անարժանն էլ չի կարողանում հավակնել այդ պաշտոնին՛՛,-նշեց Սուրեն Աբրահամյանը:

Նա բացառեց, որ ՛՛Հանրապետություն՛՛-ը որեւէ մասնակցություն չունենա ընտրություններին: Արամ Սարգսյանի չառաջադրվելու դեպքում Սուրեն Աբրահամյանը չբացառեց, որ ՛՛Հանրապետություն՛՛-ը կսատարի թեկնածուներից մեկին.՛՛Կտեսնենք, ով է առաջադրվում, ինչ նպատակներ ունի, ինչ ծրագրեր՛՛:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ սատարեն Սերժ Սարգսյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Աբրահամյանը պատասխանեց.՛՛ Եթե Տեր-Պետրոսյանը նույն վճռականությամբ մտավ  ամեն ինչը կազմաքանդելու, ինչը այս երկրի չարիքն է` միանշանակ կսատարենք, եթե Սերժ Սարգսյանն էլ ասի՝ ես էլ եմ կազմաքանդելու այս ավազակապետությունը, իրեն էլ կսատարենք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ