20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չորս տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքը` չեմպիոնի տիտղոս

Դեկտեմբերի 2-ին ՌԴ “Օլինպիական” մարզահամալիրում տեղի է ունեցել ProFc վարկածով  աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտ` Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի: ՀՀ ներկայացնում էր 70 կգ քաշային կարգ ունեցող Դավիթ Խաչատրյանը, որը հաղթե ռուս մարզիկին:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: Նրա խոսքով, մենամարտը երկար սպասված էր` չորս տարվա քրտնաջան աշծատանքի արդյունք:

 ‘’Մեր միակ նպատակը հայաստանաբնակ մարզիկին աշխարհի չեմպիոնի տիտղոսով տեսնելն էր: Սառույցը կոտրվեց, բայց հետագայում շատ հեշտ ճանապարհ կարող ենք անցնել’’,-նշեց Հայկ Ղուկասյանը: Մրցաշարին մասնակցել են  մի շարք պետություններ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից:

Հայկ Ղուկասյանը նշեց, որ Արմֆայթինգ ֆեդերացիայի քաղաքականության մեջ կա մեկ սկզբունք` բոլոր հայ մարզիկները պետք է ներկայացնեն Հայաստանը եւ ֆեդերացիայի օգնությամբ  եւ ծնդրանքով այսօր արտերկրում մարզվող հայ մարզիկները ներկայացնում են Հայաստանը:

Ասուլիսին ներկա էր նաեւ հաղթանակած մարզիկը: Դավիթ Խաչատրյանը եզրափակչում պայքարել է 39 աստիճանի ջերմությամբ, հաղթանակը մեծ ճիգերի շնորհիվ է  ձեռք բերել: Դավիթը ծնունդով Էջմիածնից է, սպորտով զբաղվել է յոթ տարեկանից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ