26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սենսացիոն բացահայտում. գիտնականները պարզել են Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը /վիդեո/

Ավստրալացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է պարզել Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը եւ բացատրել` ինչու են այնտեղ կորչում մարդիկ, նավեր եւ ինքնաթիռներ: 

Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Մոնաշա Մոնագան եւ նրա ուսանող Դեյվիդ Մեյը ամերիկյան “Physics” ամսագրում հրապարակել են իրենց սենսացիոն հետազոտության արդյունքները, ըստ որոնց նավերին եւ ինքնաթիռներին եռանկյունում կործանում է մեթան գազը:

Այս արդյուքնները նրանք գրանցել են` ուսումնասիրելով ծովի ընդերքը Բերմուդների տարածքում, որտեղ մեթանի բազմաթիվ հիդրատներ են հայտնաբերվել: Այդ վայրը ստորջրյա հրաբուխների նախկին ժայթքումների տարածք է: 

Գիտնականները ենթադրում են, որ օվկիանոսային ճեղքերց դուրս գալիս գազը վերածվում է գազային պղպջակների, որոնք այնուհետեւ տարածվում են եւ պայթում ջրի մակերեւույթին: 

Իրենց տեսությունն ապացուցելու համար գիտնականները ստեղծել են նման աղետի համակարգչային մոդելը եւ ցույց տվել, որ ցանկացած նավ, հայտնվելով մեթանի պղպջակների մեջ, վայրկենական կորցնում է ջրի վրայով շարժվելու կարողությոնը եւ սուզվում է: Բացի այդ, վիթխարի գազային պղպջակները կարող են նաեւ ինքնաթիռներ վերացնել: Ընդ որում, երբ նավը գտնվում է պղպջակի կենտրոնում, ապա այն  խորտակվում է, իսկ եթե գտնվում է պղպջակի եզրերից բավականին հեռու, ապա այն կարող է փրկվել:

Գիտնականների կարծիքով` իրենց աշխատանքը բացատրում է նաեւ այն, թե ինչու են Բերմուդյան եռանկյունում գտնվում նավեր` մահացած անձնակազմով, սակայն առանց որեւէ վնասվածքի: Նրանք կարծում են, որ մարդիկ պարզապես խեղդվում են թունավոր գազից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ