06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել /ֆոտո/

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (35-3, 27) կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) հետ:

Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Այսօր Նյուրնբերգում Արթուր Աբրահամն անցկացրել է բաց մարզում, որի ավարտին հայտարարել է, որ թեեւ չի թերագնահատում մրցակցին, սակայն վստահ է՝ ինքն է հաղթելու. “Մեհդի Բուադլան ուժեղ մարզիկ է: Նպատակ ունեմ նրա նկատմամբ հաղթանակի հասնել մենամարտի հենց սկզբում՝ թույլ չտալով, որ նա վտանգավոր հարվածներ հասցնի:  Ցանկանում եմ հնարավորինս երկար պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսս»,- նշել է Արթուր Աբրահամը:

Տեղեկացնենք, որ Աբրահամ–Բուադլա մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով ժամը 1:30-ին (դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը):

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ