06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ դնել ամանորյա հայկական սեղանին

Ամանորյա հայկական ուտեստները շատ են տարբերվում ավանդական հայկական տոնական ու ծիսական ուտեստներից: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց խորհարար Սերգեյ Հունանյանը:”Ես խիստ դեմ եմ այսպես կոչված` ”ավանդական” սեղաններին,  խոզի ազդրամսով, այլ մսերով սեղաններն ավանդական չեն”,-ասաց Հունանյանը:

Ըստ խոհարարի` հայկական ավանդական ուտեստներից ամանորյա սեղաններին պետք է դրված լինի նախ և առաջ հրաշահամ տոլման: ”Ավանդական տոլման պետք է պատրաստել այնպես, ինչպես պատրաստել են 5-րդ դարից սկսած, այսինքն` երբ ոչ մի մսատեսակ մսաղաց չմտնի, կտրտված կամ էլ ծեծած մսով պատրաստված լինի”,-նշեց խոհարարը: Հարկ է նաև բրնձի փոխարեն օգտոագործել խոշորահատ բլղուր: Փորձառու խոհարարը վստահեցնում է, որ այս տոլմայից բացի պահքի տոլմա ևս պետք է պատրաստել: Այն կարող է լինել սնկով, ավելուկով և այլ կանաչատեսակներով:

Երկրորդ ավանդական ուտեստը, որ անպակաս է եղել հին հայերի ամանորյա սեղաններից,  նրբատապական է, այն է` հայկական արքայախնձորով` սերկևիլով տապակված միսը: Այս կերակրատեսակը շատ քիչ մարդկանց մոտ է հանդիպում: ”Մենք պետք է ունենանք նաև թանձրուկներ` սոուսներ, աղցանների տարբեր տեսակներ, ասենք ավելուկով, սնկով, խաշած ընկույզով աղցաններ, որոնք կարող են լինել հրաշահամ ամանորի ուտեստներ”,-խորհուրդ տվեց Սերգեյ Հունանյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ