10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանի ձկնամթերքը կարտահանվի Եվրոպա

Ձկան արտադրության ծավալները 2012 թվականին կազմել են 8800 տոննա, այս ցուցանիշը 27 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության և մեղվաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հայաստանում ավելացել է ձկնամթերք արտադրող կազմակերպությունների թիվը. հիմա նման կազմակերպությունները 25-ն են, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է այս թիվը դարձնել 35:

Չնայած ունեցած առաջընթացին Տիգրան Ալեքսանյանի կարծիքով` ձկնաբուծությունը Հայաստանի գերակա խնդիրներից մեկն է մնում: Ոլորտում եղած խնդիրները որոշ չափով լուծում կստանան ”Եվրոֆիշ” ընկերության հետ կնքած պայմանագրի շնորիվ: Այս պայմանագիրը թույլ կտա Հայաստանին սեփական ձկնամթերքն արտահանել եվրոպական երկրներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ