18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետը

Ինչպես տեղեկացնում է “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը, դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետ Մավր Օհանյանը։ Մավր Օհանյանը սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից և Մոնթե Մելքոնյանի հետ միասին մեր Սուրբ Հայրենին ազատագրած հրամանատարներից է:

Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել` իրեն բնորոշ արիությամբ ու նվիրվածությամբ հսկելով մեր Հայրենիքի սահմանները, որի շատ հատվածներ վերագծվել են նրա ոգու և բազկի զորությամբ:

“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը խոր վշտով ցավակցում է արիասիրտ հայկազուն հրամանատարի հարազատներին, մտերիմներին ու մարտական ընկերներին և կոչ է անում արժանի լինել նրա անմար հիշատակին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ