Սիրելի երգչուհուն երկնային կյանք ճանապարհեցին /վիդեո /
Արամ Խաչատրյան համերգասրահից ծափահարություններով և ”Դլե յամանի” հնչյունների ներքո հրաժեշտ տրվեց Հայաստանի ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Երանաի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, համերգասրահի բակում հնչում էին մեծն երգչուհու երգերը, իսկ ներսում բոլորը ցավակցում էին նրա հարազատներին:
Ֆլորա Մարտիրոսյանին իր վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, ում խոսքով` Ֆլորան կարողացավ աշխարհի մշակույթը կապել հայկականին ու երգով սրտեր միացնել: Նշենք, որ Ֆրանսիայից հատուկ հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու համար ժամանալ էր երգիչ Լեոն: Նրա խոսքով` Ֆլորայի մահից ընդամենը մեկ շաբաթ առաջ աշխատում էին մի նախագծի վրա: Նա երգչուհու աճյունի առաջ խոստացավ, որ այդ նախագիծն անպայման կյանքի կկոչի, իսկ աշխարհի երգիչները, ովքեր առնչություն են ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հետ, նրան երգ են նվիրել:
Հրապարակվեցին նաև ՀՀ նախագահի և Ամենայան հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ցավակցական ուղերձները: Ցավակացկան հեռագրեր էին եկել նաև աշխարհի բոլոր ծայրերից: Դրանք հանձնվեցին եչգչուհու ընտանիքին: Չնայած հրաժաշտ տալու արարողության ժամն ավարտվել էր, բայց մարդկային հոսքը Ֆիլարմոնիայի դահլիճ չէր դադարում:
Երգչուհու երկրպագուներից 55-ամյա տիկին Կարինեն Henaran.am-ի հետ զրույցում հուզված նշեց, որ նա միշտ տանը գործ անելիս Ֆլորա Մարտիրոսյանի երգերն է երգում: ”Այսուհետ պիտի սովորեմ երգելը, որպեսզի նրա քառասունքին կատարեմ որևէ երգ’’,-ասաց նա` հավելելով, որ անգամ բնությունն է լացում մեծն արվեստագետի հիշատակին:
Երգչուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: