20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեք նախագահները՝ ապագա ՛՛նախագահի՛՛ խորհրդականներ

՛՛Ես 81% եմ ստանալու, ես գալիս եմ, որ երեք նախագահներին համախմբեմ մեկ գաղափարի շուրջ, ես վստահ եմ իմ հաղթանակի մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարած էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նախագահի ապագա թեկնածուն որևէ մեկին իրեն մրցակից չի համարում և ինքը գալիս է միավորելու բոլորին, ոչ թե պատժելու կամ կադրային ջարդ անելու: Սեդրակյանն ընտրվելու դեպքում ՀՀ երեք նախագահներին կնշանակի նախագահի երեք խորհրդականներ:

՛՛Ընտրվելով նախագահ ես լուծարելու եմ ներկա Ազգային ժողովը, քանի որ այն արդար չի ձևավորվել և նշանակելու եմ խորհրդարանական նոր ընտրություններ՛՛,-ասաց էպոսագետը: Բացի դա՝ նա վերացնելու է նաև մեծամասնական ընտրակարգը:

Մեկնաբանելով մեկ այլ թեկնածուի՝ Մարտին Սարգսյանի այսօր արած հայտարարությւոնը, որ իր մրցակիցը միայն Սեդրակյանն է՝ ասաց, որ Սարգսյանը երեկ զանգել էր իրեն և մոտ երեսուն րոպե խնդրում էր, որ մասնակցի այսօր կայացած իր ասուլիսին:

՛՛Երեկ զանգել էր ինձ, հրավիրում էր ինձ իր ասուլիսին, ուղիղ կես ժամ ասաց, որ ես իր մրցակիցը չեմ, իր մրցակիցը Սերժ Սարգսյանն է՛՛,-նշեց Սեդրակյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր թեկնածության շուրջ եղած վերաբերմունքին, էպոսագետն ասաց, որ ինքը չէր էլ ցանկանա, որ իր թեկնածությանը անլուրջ վերաբերեին: Ըստ նրա՝ իր թեկնածությանը սատիրայով են վարեբերում միայն ինտելեկտից զուրկ մարդիկ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ