Ամուլսարում դամբարաննե՞ր են հայտնաբերվել

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ Մշակույթի նախարարությանը հարցում է կատարել Ամուլսարում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
՛՛Մեծարգո նախարար,
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝
- Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում պատմության և մշակույթի ինչպիսի՞ հուշարձաններ են հայտնաբերվել, հաշվառվել և ուսումնասիրվել.
 - Տեղեկատվություն տրամադրել նշված տարածքում հաշվառված հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի և դրանց պահպանության ռեժիմի մասին.
 - Ո՞ր գերատեսչությունն է Ամուլսարի տարածքում իրականացրել հնէաբանական պեղումներ.
 - Ինչպիսի՞ պայմանագրային ժամկետներում են իրականացվել պեղումները և ո՞վ է պատվիրատուն.
 - Պատմության և մշակույթի ինչպիսի հուշարձաններ կամ գտածոներ են հայտնաբերվել նշված տարածքում և ինչպիսի՞ պատմամշակութային արժեք են դրանք ներկայացնում.
 - Խնդրում եմ տրամադրել ֆինանսական հաշվետվություն պեղումներն իրականացնելու համար կատարված վճարումների վերաբերյալ:
 
Խնդրում եմ տեղյակ պահել քննարկման տեղի և ժամանակի մասին հարցի քննարկմանը մասնակցելու նպատակով՛՛:
                










































