Երեւանի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին
Դեկտեմբերի 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Գլխավոր տոնածառի լույսերը վառելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գլխավոր տոնածառը 32մ բարձրություն ունի, 6000 ճյուղ , որոնք բերվել են հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառի համար օգտագործվել են մոտ հիսուն հազար լույսեր: Վարչության պետը վստահեցրեց, որ այս տարվա տոնածառը նոր լուսային էֆեկտներով է զարդարված լինելու, նախորդին ընդհանրապես նման չի լինելու: ՛՛Պատվանդանն է շատ գեղեցիկ լուծում ստացել, ինչը կտեսնեք դեկտեմբերի 20-ին՛՛,-նշեց Բաղդասարյանը:
Մայրաքաղաքի փողոցները մոտ հարյուրից ավելի խաղալիքներով ու դեկորատիվ մոմերով են զարդարվելու: Բաղդասարյանը հավելեց, որ քաղաքում երկու տեղ լինելու է 3D պրոեկցիա, որոնցից մեկը Օպերայի շենքի վրա է, մյուսը դեռ գաղտնի է պահվում: