13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի պատմության հանճարեղ ֆուտբոլիստը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո

 ”2011-2012 թվականի Դոնեցկի Շախտյորի լավագույն ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում ավելի հաջող է հանդես գալիս: Հաշվի չառնելով, որ Հենրիխ Մխիթարյանը 24-ամյակը լրացել է միայն հունվարին, նրան կարելի է համարել Հայաստանի պատմության հանճարեղ ֆուտբոլիստը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո”,-գրված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ամսագրում հրատարակված հոդվածում: Հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանի փառքի սրահում  իր հաստատուն տեղն է զբաղեցրել Նիկիտա Սիմոնյանի, Էդուարդ Մարկարովի և Խորեն Հովհաննիսյանի հետ: 

Հենրիխի արդյունավետության պատճառներից մեկը, ըստ ամսագրի, այն է, որ նա կարողանում է  տարբեր ոճերի գոլեր խփել: ”Գոլային պահերի հիանալի իրացում, հրաշալի հարվածներ ընթացքից և արագ հակագրոհներ, որտեղից մշտապես Հենրիխը  հաղթող է դուրս գալիս` շրջանցելով վերջին պաշտպանին և պտտվելով 360 աստիճան` նա կարողանում է հիանալի գոլեր հեղինակել”,-գրել է հոդվածագիրը: Ամսագրում մեջբերված է Հենրիխի խոսքերն իր հոր` ”Արարատի” ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին:

”Լինելով երեխա` ես միշտ հետևել եմ հորս մարզումներին և ցանկացել եմ մարզվել նրա հետ, երբ հայրս չէր վերցնում ինձ մարզումներին, ես լալիս էի դռների առջև: Ես միշտ ցանկացել եմ ֆուտբոլիստ դառնալ և շնորհակալ եմ ընտանիքիս, որ միշտ աջակցել և օգնել են ինձ”: 

”Արագությունը, ուժը և տեխնիկական բնութագրում են Հենրիխի խաղը: Հենրիխի աճը բնության կողմից ստացված տվյալներն են: Աշխատելը նրա հետ ուղղակի հաճույք է, ասել է Շախտյորի գլխավոր մարիչ Միրչա Լուչեսկուն”,-նշվում է հոդվածում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ