26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոտուլիզմի 30 դեպք

2012 թվականի 11 ամիսներին հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 16 դեպք: Այս դեպքերի պատճառով 30 մարդ տուժել է, որից 4-ը մահացել է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և  համաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Մահվան դեպքերից 2-ն արձանագրվել է Երևանում, իսկ մեկական դեպք` Շիրակի ու Լոռու մարզերում: Բաբայանի խոսքով` նախորդ տարիների համեմատ դեպքերը նվազել են: Այս տարվա բոլոր դեպքերի պատճառները տնային պահածոներից թունավորումն է եղել:

Բաբայանը նշեց նաև, որ բոտուլիզմով ախտահարված պահածոն ոչ համը, ոչ տեսքը չի փոխում և կրում է օջախային բնույթ: Սրա գաղտնի շրջանը կարող է տևել թունավորման 2 ժամից մինչև 12 օր: Իսկ նշաններն են սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, գլխապտույտը, տեսողության վատթարացումը: Այս նշանների դեպքում Բաբայանը խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ