10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հարսնաքարի” դատը նորից հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթացող “Հարսնաքարի” դատական նիստին չէին ներկայացել  ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը եւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Ըստ դատավոր Դավիթ Հարությունյանի, պաշտպանները դիմումով դատարանին տեղեկացրել, որ իրենք չեն  այլ դատական նիստ ունեն, եւ չեն կարող մասնակցել այս մեկին: Դատավորը նրանց բացակայությունն անհարգելի համարեց, քանի որ նախորդ դատական նիստին դատավորը փաստաբաններին նախազգուցարել էր: Այս իսկ պատճառով էկ նրանց դիմումները չընդունվեց:

 Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ