26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիտնականներն ապոկալիպսիսի ապացույցներ են գտել /ֆոտո/

Մոլդովայի եւ Ռումինիայի ԶԼՄ-ների տվյալներով` արտասովոր հայտնագործությունը հաստատում է, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը, այնուամենայնիվ, կլինի: 

Ռումինական Բրաշովա հինավուրց քաղաքում գիտնականները բախվել են “Ապոկալիպսիսի ապացույցների” հետ, որը, մայաների Մեծ Օրացույցի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: 1495-ին կառուցված Սուրբ Նիկոլայի եկեղեցու պատերին գիտնականները հայտնաբերել են 14 ժայռապատկերներ, որոնց վրա պատկերված են “աշխարհի վերջ“-ի տեսարանները, հաղորդում է “Интерфакс”-ը:

Ռումինական գիտնականների ուշադրությունը հատկապես գրավել են այն ժայռապատկերները, որոնք զարմանալի նմանություն ունեն 2012-ի կանխատեսումների մասին ժամանակակից փաստագրական ֆիլմերի հետ, որոնք ուժեղ արեւային ճառագայթումներ են նկարագրում:

Ամենայուրօրինակ ժայռապատկերը կոչվում է “աշխարհի անիվ”, որի վրա պատկերված է արեւը, որի ներսում էլ եռանկյուն` “ամենատես աչքով”: Արեւը մահացու ճառագայթներ է արձակում Երկրի վրա, իսկ մի քանի սրբեր կարծես թե փորձում են փրկել Երկիրը` այն տեղափոխելով:

Հետաքրքիրն այն է, որ ժայռապատկերները նկարելու ժամանակ եկեղեցին դեռեւս չէր ընդունել արեւի շուրջ մոլորակների պտտվելու հեղափոխական տեսությունը: Աշխարհի հելիոցենտրիկ համակարգի մասին տեսության հանդեպ արդարությունը Վատիկանի կողմից վերականգնվեց միայն 1992-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ